ԱԺ–ն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը
15.11.2017,
11:12
ՀՀ ԱԺ պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը։
Օրինագծին «կողմ» քվեարկեց 86 պատգամավոր` ԱԺ–ի գրեթե բոլոր խմբակցությունները բացի 6 պատգամավորից, ովքեր «Ելք» ընդդիմադիր խմբակցությունից են։
Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։
Նախորրդ շաբաթվանից ուսանողները բողոքի ակցիաներ և դասադուլ են կազմակերպել օրինագծի ընդունման դեմ։
Նախօրեին հինգ ուսանող հացադուլ են հայտարարել և փակվել ԵՊՀ–ի ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում, սակայն երեկոյան նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են։
Չորեքշաբթի առավոտից ուսանողները շարունակում են իրենց բողոքի ակցիան ԱԺ–ի շենքի առաջ։
Այս պահին նրանք հայտարարել են, որ անցկացնելու են լուռ ակցիա և չեն հեռանա ԱԺ–ի շենքի մոտից, քանի դեռ իրենց պահանջները չեն լսվել։–0–

Загружается новость ... "Лево"