583.78
6.75
493.35
+26
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ-ին կեղծ մեդալներ են մատակարարվել. մեկ մարդ ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով

14:59
19 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը:

«2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով գույքային վնաս», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2015-2017թթ. ընթացքում դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմնաված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել են  «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ի և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ»-ի գնումներ, որոնց շրջանակում, գնումների հայտարարությունների և պայմանագրերի մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, ՍՊ ընկերությունից և Ա/Ձ-ից պետք է ձեռք բերվեին ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամաններին համապատասխանող մեդալներ, որոնք, ըստ տեխնիկական բնութագրերի, պետք է լինեին արծաթից՝ պատված ոսկու շերտով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վերոնշյալ գնումների վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը, դրանց ընթացակարգերին մասնակցած աշխատակիցների անձնական գործերը, դրանց վերաբերյալ առկա հաշիվ ապրանքագրերը, պահեստային մուտքի և ելքի փաստաթղթերը, Աժ աշխատակազմի պահեստից առգրավվել են բոլոր մեդալները: Խուզարկություններ են կատարվել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների բնակարաններում:

«Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի կողմից (նախկինում Գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ), իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083  ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ», - նշվում է հաղորդագրությունում:

Այսպես՝ բաժնի վարիչը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, այն է`  կազմակերպում է ԱԺ նիստերի, խորհրդարանական լսումների, այլ պաշտոնական և արարողակարգային միջոցառումների նյութատեխնիկական ապահովումը, զբաղվում է ապրանքների մարքեթինգով, կազմակերպում և իրականացնում է ԱԺ նյութատեխնիկական ապահովման նպատակով ապրանքների ձեռքբերման, պահեստավորման և մատակարարման աշխատանքները, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձևերը սահմանելու մասին որոշումները և 2015-2017 թվականների ընթացքում կազմակերպել է սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000 - 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, մեդալների ձեռքբերման գործընթացներ:

Մասնավորապես` 2015-2016 թվականներին ոսկերչությամբ զբաղվող իր ծանոթի հետ կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ նրան պատկանող ՍՊ ընկերությանը կազմված հաշիվ ապրանքագրերի, թվով 7 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի, ինչպես նաև՝ նշված ՍՊ ընկերության տնօրենի ընկերոջ անվամբ գրանցված ԱՁ-ի հետ թվով 3 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի համաձայն, փոխանցվել է ընդհանուր 12.338.500 ՀՀ դրամ գումար` արծաթից ոսկյա շերտով պատված 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ» և 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ» ՀՀ Աժ աշխատակազմին մատակարարելու համար:

«Սակայն ՍՊ ընկերության տնօրենը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով, վերոնշյալ մեդալների փոխարեն մատակարարել է նույն քանակի 3.726-4.206 ՀՀ դրամ արժողությամբ պղինձ-ցինկի համաձուլվածքից պատրաստված՝ ընդհանուր 1.462.917 ՀՀ դրամ արժողութամբ մեդալներ, ինչի արդյունքում ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակաով, վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար», - հայտնում են ՔԿ-ից:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել էր դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նշված հուշամեդալները պատրաստված են եղել պղինձ-ցինկ համաձուլվածքից՝ պատված ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:

2019թ. սեպտեմբերի 19-ին ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը ապահովելու ուղղությամբ:

Ըստ հայկական ԶԼՄ-ների, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:29
05 Օգոստոսի 2021
Տավուշի մարզում, Ադրբեջանի հետ սահմանին, տեղակայվել են ռուս սահմանապահներ. ՊՆ
Տավուշի մարզում, Ադրբեջանի հետ սահմանին, տեղակայվել են ռուս սահմանապահներ
18:15
05 Օգոստոսի 2021
Փաշինյանը բարդ ընտրության առաջ է, Ռուսաստանը համաձայն չէ, Սյունիքում էլ հետապնդումներ են․ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը բարդ ընտրության առաջ է, Ռուսաստանը համաձայն չէ, Սյունիքում էլ հետապնդումներ են․ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
16:17
05 Օգոստոսի 2021
Եթե տեմպերն այսպես շարունակվեն, Հայաստանը կկանգնի COVID-19-ի բռնկման 4-րդ ալիքի վտանգի առաջ. ԱՆ փորձագետ
ԱՆ փորձագետը զգուշացնում է․եթե տեմպերն այսպես շարունակվեն, Հայաստանը կկանգնի COVID-19-ի բռնկման 4-րդ ալիքի վտանգի առաջ
16:06
05 Օգոստոսի 2021
Մեղրիի համայնքապետարանը զգուշացնում է․խուճապի չմատնվել կրակոցների ձայներ լսելու դեպքում
Մեղրիի համայնքապետարանը զգուշացնում է․խուճապի չմատնվել կրակոցների ձայներ լսելու դեպքում
15:36
05 Օգոստոսի 2021
Պատվաստում կամ թեստ․ ՀՀ-ում որոշ սահմանափակումներ են սպասվում COVID-19-ի դեպքերի աճի ֆոնին
Պատվաստում կամ թեստ․ ՀՀ-ում որոշ սահմանափակումներ են սպասվում COVID-19-ի դեպքերի աճի ֆոնին
14:48
05 Օգոստոսի 2021
ԱԺ-ն կրկին չկարողացավ Իշխան Սաղաթելյանին ընտրել փոխխոսնակի պաշտոնում
ԱԺ-ն 2-րդ անգամ չկարողացավ Իշխան Սաղաթելյանին ընտրել փոխխոսնակի պաշտոնում
14:12
05 Օգոստոսի 2021
Հայտնի է ԵՊՀ ռեկտորի նոր ժ․պ․-ի անունը
Հայտնի է ԵՊՀ ռեկտորի նոր ժ․պ․-ի անունը
13:21
05 Օգոստոսի 2021
Սարսափելի դեպք Արմավիրում․ 44-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 59 տղամարդուն, ապա փորձել է այրել դիակը
Սարսափելի դեպք Արմավիրում․ 44-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 59 տղամարդուն, ապա փորձել է այրել դիակը
12:30
05 Օգոստոսի 2021
ԱԺ-ն չընտրեց ընդդիմադիր փոխխոսնակին
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
12:18
05 Օգոստոսի 2021
Առաջիկայում Երևանում կլինի մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղի, պարկը կհամալրվի 211 նոր ավտոբուսներով
Առաջիկայում Երևանում կլինի մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղի, վճարելու ենք քարտերով
11:15
05 Օգոստոսի 2021
ԱԺ-ն ընտրում է ընդդիմադիր փոխխոսնակին, ՔՊ-ն մասնակցում է ընտրություններին
Ընդդիմությունը փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին
11:09
05 Օգոստոսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում․7551 թեստից հաստատվել է 329 դեպք, 179 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում․7551 թեստից հաստատվել է 329 դեպք, 179 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է