Երևանի վարչական շրջաններից մեկում 8 ժամ ջուր չի լինի
27.11.2024,
10:09
8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 27-ին վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի Էրեբունի վարչական շրջանում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 27-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Մուշական թաղամասի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»-նշված է հաղորդագրության մեջ։