411.99
4.03
390.88
+14
Եղանակը Երևանում
Հայ

60 երկրներից ժամանած էքստրեմալներն աննախադեպ թռիչքներ կկատարեն «ՏաԹևեր» ճոպանուղու խցիկներից

16:04
31 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Առաջին անգամ էքստրեմալ-մարզիկները «Base Fest» բեյսջամփինգի փառատոնի շրջանակում կցատկեն «ՏաԹևեր» ճոպանուղու խցիկներից` 320 մետր բարձրությունից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները:

Բեյսջամփինգը էքստրեմալ մարզաձև է, որում օգտագործվում է հատուկ պարաշյուտ` ֆիքսված օբյեկտներից ցատկելու համար:

Հայաստանում առաջին «Base Fest» փառատոնը, որը տեղի կունենա հունիսի 5-ին, կհամախմբի աշխարհի տարբեր երկրների լավագույն մարզիկներին: Փառատոնի հարթակը «ՏաԹևեր» ռեվերսային ճոպանուղին է, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհում ամենաերկար ռեվերսային ճոպանուղի։

Փառատոնում իրենց մասնակցությունը հաստատել են շուրջ 60 բեյսջամփերներ` Շվեյցարիայից, Ռուսաստանից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Բոլոր մարզիկները ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն` իրենք են պատասխանատվություն կրում պարաշյուտով թռիչքի ժամանակ ծագած ֆորսմաժորային իրավիճակների համար:

«Base Fest»-ի ժամանակ «ՏաԹևեր» ճոպանուղուն հարակից տարածքում կազմակերպվելու են տարատեսակ մարզական միջոցառումներ։ Բացի այդ, օրվա ընթացքում, բոլոր ցանկացողների համար բաց է լինելու վոլեյբոլի հրապարակը: Փառատոնի հյուրերի և մասնակիցների բարձր տրամադրությունն ապահովելու է հրավիրված DJ-ը:

«Base Fest»-ի նպատակն է ներկայացնել Հայաստանը` որպես ակտիվ հանգստի համար նախատեսված հետաքրքիր տուրիստական ուղղություն:

«ՏաԹևեր» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկումը, որը տեղի ունեցավ 2012 թ.-ի հոկտեմբերի 16-ին հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ, նշանավորեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող 45 մլն դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» մասշտաբային նախագծի մեկնարկը։

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը, Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը, կազմում է 11 րոպե։

ՏաԹևեր ճոպանուղին Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել՝ պատշոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար ճոպանուղու կարգավիճակը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ