Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

24.05.2023, 09:37
Ուշադրություն. ջրամատակարարումը կդադարեցվի 20 րոպեից
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր մինչև 18:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 24-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1, 1/1, 1/2, 5 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։-0-