Կորոնավիրուսը Հայաստանում․ հաստատվել է 558 նոր դեպք, 716 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է

02.12.2021, 11:49
Կորոնավիրուսը Հայաստանում․ հաստատվել է 558 նոր դեպք, 716 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում․ հաստատվել է 558 նոր դեպք, 716 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում դեկտեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք, կատարվել է 9013 թեստավորում, 716 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339578 դեպք, որոնցից 318481 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 016 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7631 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1450 է:

Ընդհանուր կատարվել է 2 382 972 թեստավորում:-0-