416.92
4.78
387.22
+24
Եղանակը Երևանում
Հայ

Աշխարհի 500 լավագույն բուհերի ցանկում պետք է ունենանք առնվազն 4 բուհ. փոխնախարար

15:33
21 Փետրվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թ.-ը զարգացման պետական ծրագիրը››: 

Փոխնախարար Կարեն Թռչունյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվելիք անելիքներն ու ծրագրերը։

«Ինչպես մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, այս պարագայում նույնպես պետք է հասնենք այն բանին, որ բուհերի շրջանավարտները կարողանան աշխատե`լ ըստ իրենց ձեռք բերած մասնագիտության»,- նշեց Թռչունյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով՝ դրան հասնելու համար բարձրագույն կրթության ոլորտում պետք է մշակվեն ստանդարտներ՝ լիցենզավորման և հավատարմագրման գործիքների միջոցով:

Փոխնախարարի դիտարկմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է բուհերի տարբեր մասնագիտությունների համար ֆինանսավորման նոր համակարգ մշակել։

«Տարբեր բուհերի համար ֆինանսավորման մեխանիզմները տարբեր կլինեն։ Այս ամենի համար պետք է աշխատանքային խմբեր ստեղծվեն: Մեր հաջորդ կարևոր նպատակն այն է, որ մինչև ծրագրի ավարտը հասնել նրան, որ առնվազն չորս բուհ ընդգրկված լինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ: Կարծում եմ, որ կարող ենք հասնել դրան, եթե ապահովենք որակյալ կրթության բոլոր անհրաժեշտ պայմանները»,-ասաց փոխնախարարը։

Նա ընգծեց, որ մեկ այլ թիրախ էլ լինելու է օտարերկրյա ուսանողների աճին նպաստելը։

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ իր հերթին հավելեց, որ Հայաստանը նախատեսում է ընդլայնել հայագիտական կենտրոնները, որակապես բարելավել դրանք, ինչպես նաև իրականացնել սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում։ 

«Մշակել ենք 3 ռազմավարական ուղղություն` ներառական կրթության միջավայրի, կրթության կառավարման համակարգի ստեղծում, ինչպես նաև մրցունակության ապահովում։ Մենք նաև խնդիր ունենք հայկական կրթական պրոդուկտներն արտահանելու մասով, ինչպես օրինակ ԹՈւՄՈ-ն է։ Պետք է կարողանանք աշխարհի հետ համահունչ զարգանալ»,- ընդգծեց Մարտիրոսյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման