Հայաստանում կորոնավիրուսի 3504 թեստից 1174–ը դրական է, առողջացել է 1350 մարդ, մահացել է 23 մարդ. ԱՆ
10.12.2020,
11:04
Հայաստանում կորոնավիրուսի 3504 թեստից 1174–ը դրական է, առողջացել է 1350 մարդ, մահացել է 23 մարդ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 145240 դեպք, որոնցից 121882-ն` առողջացած, 2416-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20336 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 539337 թեստավորում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այսպիսով` երեկ կատարվել է 3504 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 1350 առողջացած և 23 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 606 է:–0–