Հանգստյան օրերի` ապրիլի 23–24–ի գլխավոր նորությունները
10:44
25 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` ապրիլի 23–24–ի ամենահետաքրքիր նորությունների սեփական տարբերակը։
Համայն հայությունն ապրիլի 24–ին նշեց 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը։Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ հիշատակելով Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. բոլոր զոհվածներին։
Ապրիլի 24–ի նախօրեին Երևանում ՀՅԴ–ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Այնուհետև մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ապրիլի 24–ին Երևանում հանձնվեց Նոբելյան խաղաղության մրցանակի անալոգ համարվող Aurora Prize for Awakening Humanity մրցանակը։ Առաջին դափնեկիրը դարձավ Մարգարիտ Բարանկիցեն: Բարանկիցեն Բուրունդիի «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տուն և REMA հիվանդանոցից հազարավոր կյանքեր է փրկել և հոգ տարել որբերի ու փախստականների համար Բուրունդիի քաղաքացիական պատերասմի տարիներին: Երբ սկսվել է պատերազմը, Բարանկիցեն, ով պատկանում է տուտսի ցեղախմբին, փորձել է թաքցնել հարևան 72 խութուների` նրանց փրկելու համար: Սակայն նրանց գտել և սպանել են` ստիպելով Բարանկիցեին ներկա լինել նրանց գնդակահարմանը: Դրանից հետո նա սկսել է երեխաների և փախսռականների փրկելու իր աշխատանքը: Մարգերիտ Բարանկիցեն փրկել է մոտ 30 հազար երեխաների, իսկ 2008 Թվականին բացել է հիվանդանոց, որտեղ այսօրվա դրությամբ բժշկական օգնություն են ստացել մոտ 80 հազար մարդիկ:
Ապրիլի 23–ին Երևանում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը։ Ֆորումի մասնակիցները քննարկեցին ցեղասպանությանն ու արտաքսմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ցեղասպանությունների կանխարգելմանն ու փախստականների պաշտպանությանը վերաբերող միջոցները։
Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում հավասարության նշան չի դնում, ասաց լրագրողներին կիրակի ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցին:«Այստեղ ամենևին խոսքը հավասարության մասին չէ, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը` ռազմական գործընկերը, դրանք ամբողջովին տարբեր մակարդակներ են, և ոչ մի հավասարության նշանի մասին խոսք չկա», - ասաց Վոլինկինը։–0–
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում