Քոչարյանի և մյուսների գործով դատախազների բացարկի մասին միջնորդության մասով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին

19.01.2021, 20:16
Այսօր կայացած նիստում միանգամից 4 միջնորդություն է ներկայացվել դատախազներ Գևորգ Բաղդասարյանի, Պետրոս Պետրոսյանի և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բացարկի մասին
Քոչարյանի և մյուսների գործով դատախազների բացարկի մասին միջնորդության մասով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների բացարկի մասին միջնորդության մասով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին:

Այս մասին հայտնել է դատավոր Աննա Դանիբեկյանը, հաղորդում է news.am–ը:

Այսօր կայացած նիստում միանգամից 4 միջնորդություն է ներկայացվել դատախազներ Գևորգ Բաղդասարյանի, Պետրոս Պետրոսյանի և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բացարկի մասին:

Հաջորդ նիստը կկայանա հունվարի 26-ին ժամը 13:00-ին:–0–