ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հունվարի 26-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1 931 նոր դեպք (նախօրեին գրանցվել էր 1 332), կատարվել է 5 713 թեստավորում, առողջացել է 147 մարդ, 1 մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 355 662 դեպք, որոնցից 334 696 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11 408 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 028 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել 2 692 959 թեստավորում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում