Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 189 նոր դեպք, 1072 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է

29.11.2021, 11:03
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 189 նոր դեպք, 1072 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 189 նոր դեպք, 1072 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նոյեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, կատարվել է 4172 թեստավորում, առողջացել է 1072 մարդ, 21 մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարություն։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338120 դեպք, որոնցից 316198 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7535 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1440 է: Ընդհանուր կատարվել է 2 360 218 թեստավորում:–0–