Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 140 նոր դեպք, 109 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է

09.07.2021, 11:02
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 140 նոր դեպք, 109 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 140 նոր դեպք, 109 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 135 դեպք, որոնցից 217 490 -ն` առողջացած, 4540-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 224 512 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 4046 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 109 առողջացած և 4 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1105 է:–0–