ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաք Երևանում հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է -1...-3, գիշերը` -12...-14, վաղը ցերեկը մայրաքաղաքում սպասվում է 0…-2, գիշերը՝ -10…-12:
Հանրապետության տարածքում հունվարի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:–0–