Հայաստանում կորոնավիրուսի 1373 թեստավորումից հաստատվել է 357 նոր դեպք, առողջացել է 797 մարդ.ԱՆ

14.12.2020, 11:05
Հայաստանում կորոնավիրուսի 1373 թեստավորումից հաստատվել է 357 նոր դեպք, առողջացել է 797 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի 1373 թեստավորումից հաստատվել է 357 նոր դեպք, առողջացել է 797 մարդ.ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148682 դեպք, որոնցից 125966-ն` առողջացած, 2503-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19595 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 549732 թեստավորում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այսպիսով` երեկ կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 797 առողջացած և 17 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 618 է:–0–