Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ (ՖՈՏՈ)

14.09.2020, 14:48
Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ. ՖՈՏՈ
Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ը արդեն հանձնված է շահագործման, մյուսները՝ մոտ օրերս կշահագործվեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Աշխատանքներն ակտիվ շարունակվում են։

«Մինչև տարվա վերջ Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։ Այն պահից ի վեր, երբ Երևանում վերելակային տնտեսություն է ձևավորվել, նման ծավալի փոխարինման աշխատանքները երբևէ չեն եղել։ Անկախության տարիներին,մինչև 2018-ը, փոխարինվել էր շուրջ 20 վերելակ», – նշել է Կարապետյանը Facebook–յան էջում։–0–