Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 13–15 աստիճանով, սպասվում է ձյուն
24.01.2021,
19:15
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 13–15 աստիճանով, սպասվում է ձյուն

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Հունվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին հանրապետությունում սպասվում է ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հունվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին սպասվում է ձյուն: Վաղը ցերեկը կանխատեսվում է -3...-5, գիշերը` -12...-14, հունվարի 26–ին ցերեկային ժամերին սպասվում է -1...-3, գիշերը` -10...-12։–0–