ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նոյեմբերի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 1019 նոր դեպք, կատարվել է 10 074 թեստավորում, առողջացել է 1461 մարդ, մահացել է 30 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 331 914 դեպք, որոնցից 299 953 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 381 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7183 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1397 է:
Ընդհանուր կատարվել է 2 281 212 թեստավորում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում