411
5.11
388.18
+17
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարությունը 100 մլն դրամ է հատկացրել Հետպատերազմական շրջանում հոգեբանական աջակցության ծրագրին. շահառու է դարձել արդեն մոտ 1150 պացիենտ

16:13
18 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հետպատերազմական շրջանում պետական ֆինանսավորմամբ իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրի շահառու է դարձել արդեն մոտ 1150 հոգի:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց հոգեբանական վերականգնման ծառայությունների մատուցման ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանը:

Նրա խոսքով, այս պացիենտների հետ արդեն անցկացվել է ավելի քան 6200 սեանս, իսկ մինչև տարեվերջ սեանսների թիվը հավանաբար կհասնի 9500-ի:

«Ծրագրին մասնակցում են 60-ից ավել հոգեբաններ, ովքեր աշխատում են այս պացիենտների հետ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում՝ շարժական խմբերի տեսքով»,-ասաց Արտակ Գրիգորյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանի խոսքով էլ այս ծրագրի իրագործման համար կառավարությունը 100 մլն դրամ է հատկացրել, և աշխատանքներն արդեն մոտ 4 ամիս է տարվում են, իսկ ծրագիրը համակարգում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Ծրագրի շահառու կարող են լինել պատերազմի արդյունքում տուժած մարդիկ՝ զոհված զինծառայողների ընտանիքները, հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները, պատերազմական գործողությունների մասնակիցները, այդ թվում` կամավորները, ինչպես նաև տեղահանվածները»,-ասաց նախարարի խորհրդականը:

Ինչպես նշեց Երևանի պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, մի շարք ախտանիշեր կարող են փաստել, որ մարդը հոգեբանական աջակցության կարիք ունի:

Երբեմն պացիենտը չի հասկանում, որ օգնության կարիք ունի, սակայն դա կարող են նկատել իրեն շրջապատող մարդիկ:

«Եթե դուք նկատում եք, որ պատերազմի հետ առնչված մարդը ունի ուշադրության հետ կապված խնդիրներ, տրամադրության փոփոխություններ, չափից ավելի ուրախ տրամադրություն, որը կարող է շեշտակի բացասական դառնալ, կամ եթե նկատում եք, որ այդ մարդու մոտ առկա է տագնապայնություն, գերզգոնություն, եթե նա շատ կտրուկ է վերաբերվում որոշ հարցերին, անսպասելի ռեակցիաներ է ունենում, եթե նկատում եք անքնություն, ապրումներ, որոնք թույլ չեն տալիս ապրել իրական կյանքով, այդ ամենը նշանակում է, որ նա օգնության կարիք ունի»,-ընդգծեց Գասպարյանը:

Մասնագետի խոսքով՝ պետք չէ վախենալ հոգեբանին դիմելուց: Հոգեբանական ծառայությունը չի վնասելու նրանց, ընդհակառակը, օգնելու է, որպեսզի ավելի արագ վերականգնվեն:

«Այսօր հասել ենք մի կետի, երբ մի շահառու մեկ ուրիշին ներգրավվում է ծրագրին: Օրինակ՝ ինձ առավոտյան մի տղա հարցրեց, արդյոք իր ընկերը ևս կարող է դիմել: Եվ սա շատ տիպիկ է, քանի որ երբ կարողանում ենք մատուցել պատշաճ ծառայություն, անպայման դրական արձագանքներ են լինում»,-ամփոփեց Գասպարյանը:

Փորձագետի խոսքով, մինչև տարեվերջ կանխատեսվում է ևս 300-350 շահառուհի սպասարկում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:48
10 Մարտի 2023
Ոչ միայն ծառայություններ, այլև փորձ. Ամերիաբանկը ներկայացված է Երևանում անցկացվող Digitec-22-ին
Ամերիաբանկը մասնակցում է DigiTec Summit and Expo 2022 խոշորագույն տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառմանը, որը մեկնարկել է ուրբաթ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
19:01
10 Մարտի 2023
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
18:48
10 Մարտի 2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
10:32
10 Մարտի 2023
ՀՀ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 46-ի
ՀՀ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 46-ի
20:57
09 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
17:01
09 Մարտի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
12:34
09 Մարտի 2023
Զինծառայողի դի է հայտնաբերվել
Զինծառայողի դի է հայտնաբերվել
10:57
09 Մարտի 2023
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները. աղբյուր
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները
20:07
08 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում

14:28
07 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:56
07 Մարտի 2023
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները. ՖՈՏՈ
13:19
07 Մարտի 2023
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է. ԱՆ
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է