«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման. շուտով Երևանում նոր MAN ավտոբուսներ կհայտնվեն
06.12.2022,
13:44
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատանքային երկարամյա փորձ ունեցող և օրինակելի վարք դրսևորած 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման:
Նշենք, որ Երևանի ավտոբուսային պարկը շուտով կհամալրվի նոր շարժակազմով:
Վարորդների հավաքագրումն ընթացքի մեջ է: Արդեն իսկ գրանցվել է 275 վարորդ: Յուրաքանչյուր կիրակի վերջինների համար պրակտիկ երթևեկ է կազմակերպվում:
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, 2023թ.-ին Երևանի ավտոբուսային պարկը կհամալրվի «MAN» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով:-0-