Այսօր 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

08.10.2024, 10:02
Այսօր 10-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր 10-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Ա.Արմենակյան, Նորքի Այգիներ, Ամառանոցային փողոցների ջամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է ընկերության հայտարարության մեջ։