Հրապարակվել են տարվա 10 լավագույն մարզիկների անունները
26.12.2019,
10:37
Հրապարակվել են տարվա 10 լավագույն մարզիկների անունները

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին հրապարակվել են տարվա 10 լավագույն մարզիկների անունները, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Facebook-յան էջը:
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվել են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը)»,- նշվում է հաղորդագրության մեջ:
SMS քվեարկությունն անցկացվել է դեկտեմբերի 12-25-ը: Դեկտեմբերի 25-ին կայացել է նաև ֆեդերացիաների ներկայացուցիչների և լրագրողների քվեարկությունը, ինչից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է լավագույնների անունները:
Տարվա տասը լավագույն մարզիկներն են.
«Ծանոթ եմ կարգի վերաբերյալ հնչող դժգոհություններին: Հաշվի առնելով բոլոր բողոքները՝ կվերանայենք կարգն ամբողջությամբ և ոլորտի մասնագետների ու լրագրողների հետ քննարկելով՝ կընտրենք լավագույն տարբերակը»,- ասել է նախարար Հարությունյանը: -0-

- Ալեքսանյան Արթուր (հունահռոմեական ըմբշամարտ)
- Ալեքսանյան Ռուբեն (ծանրամարտ)
- Ավետիսյան Արթուր (սպորտային մարմնամարզություն)
- Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ)
- Գալստյան Սլավիկ (հունահռոմեական ըմբշամարտ)
- Կիրակոսյան Տիգրան (սամբո)
- Հարությունյան Արսեն (ազատ ոճի ըմբշամարտ)
- Մարտիրոսյան Սիմոն (ծանրամարտ)
- Մինասյան Գոռ (ծանրամարտ)
- Մկրտչյան Հակոբ (ծանրամարտ)