Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից

25.09.2023, 10:43
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ժամը 10-ի դրությամբ Երևանում ՎԻՎ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ) օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 142 մասնակից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են: Ցուցարարները փակում են քաղաքի տարբեր փողոցներ՝ այդպես իրենց բողոքը հայտնել գործող իշխանությունների դեմ: Նրանք, մասնավորապես, պահանջում են գործող կառավարության հրաժարականը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:-0-