438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Խիստ տնտեսում. ՀՀ նախագահից վերցրել են ինքնաթիռն ու կրճատել բյուջեն

12:18
03 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանվել է Airbus ինքնաթիռը, իսկ նախագահի բյուջետային ծախսերը կրճատվել են 741 մլն դրամով, շաբաթ օրն ԱԺ հանձնաժողովներում 2019թ.–ի պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։

«Նախագահի ծախսերի բյուջեն 2019 թ.–ին նախատեսված է 1.183 մլրդ դրամի չափով, ինչը կազմում է 2018 թ.–ի բյուջեի 61,5%–ը։ 532 մլն դրամի չափով կրճատումների հիմնական մասը կապված է աշխատակիցների աշխատավարձերի և բոնուսների հետ, իսկ հաջորդ տարի նախատեսվում է ավելի մեծ կրճատում, քանի որ օրենքով նախատեսվում է 150 դրույք` ներկա 180–ի փոխարեն», – ասաց Տարասյանը։

Загружается новость ... "Лево"

Նա նաև տեղեկացրեց, որ հաշվեկշռից ինքնաթիռը հանելու կապակցությամբ կրճատվում են նաև մոտ 200 մլն դրամի չափով ծախսերը, որոնք նախատեսված էին ինքնաթիռի շահագործման համար։ Մոտ 10 մլն դրամով կրճատվում են նաև տրանսպորտային միջոցների համար վառելիք ձեռք բերելու միջոցները։

«5 մլն դրամով ծախսերի ավելացում նախատեսված է միայն մեկ հոդվածով. դրանք աշխատակազմի կադրերի վերապատրաստման համար նախատեսված միջոցներն են», – ասաց Տարասյանը։

Հայաստանի պետբյուջեի նախագծի համաձայն, եկամտի մասը կազմում է 1,5 տրիլիոն դրամ, ծախսերը` 1,6 տրիլիոն դրամ, պակասուրդը` մոտ 150 մլրդ դրամ։ Պետբյուջեի նախագծով, կապիտալ ծախսերը, 2018 թ.–ի համեմատ, կաճեն. 2018 թ.–ին սպասված ՀՆԱ–ի 2,3%–ի փոխարեն 2019 թ.–ին դրանք կկազմեն ՀՆԱ–ի 3%–ը։

Ծախսերի կառուցվածքում հիմնական տեսակարար կշիռը բաժին է հասնում սոցիալական և մշակութային ոլորտներին` բոլոր ծախսերի մոտ 44%–ը, պաշտպանությանը, անվտանգությանն ու հասարակական կարգի պահպանմանը նախատեսված է մոտ 24%, տնտեսության իրական հատվածին` 12,3%, պետբյուջեի մոտ 10%–ը կուղղվի պետական պարտքի սպասարկմանը, 3,2%­–ը` համայնքային բյուջեների դոտացիաներին, 5,8%–ը` պետական իշխանության մարմինների ծախսերին։ ($1 – 486,55 դրամ)–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու