ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանն արծաթե և երկու ոսկե մեդալներին ավելացրեց ևս մեկ արծաթ հենացատկում, հայտնում է
life.ru-ն:
Եվ կրկին առաջին տեղի համար պայքարում վճռորոշ էին ընդամենը հարյուրերորդականներ: Հյուսիսկորեացի Ռի Սե Քվանին աշխարհի երկակի չեմպիոնը զիջեց ընդամենը 5 հարյուրերորդականով:
Загружается новость ...
"Право"
Երրորդ տեղում է ճապոնացի Կենձո Սիրայը, ում նախօրեին Դալալոյանը հաղթեց ազատ վարժություններում:
Ընդհանուր ստուգարքում Ռուսաստանն ունի երկու ոսկի, երեք արծաթ և մեկ բրոնզ: Բարձր է միայն ԱՄՆ-ն` 3-1-1: -0-