435.48
4.36
404.42
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ (ՎԻԴԵՈ)

22:18
05 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հանդիպեց Լեհաստանի հավաքականի հետ: 

Մեր ընտրանին սեփական հարկի տակ պարզապես խայտառակ պարտություն կրեց՝ 1:6 հաշվով, հայտնում է armsport.am-ը:

Խաղի արդեն երկրորդ րոպեին լեհերի գրոհն ավարտվեց գոլով. Լուկաշ Պիշչեկի փոխանցումից հետո Կամիլ Գրոսիցկին գրավեց Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը:

Հայկական թիմի մարզիկները փորձեցին բաց թողած գոլից հետո չհանձնվել, ինչ-որ չափով տիրել նախաձեռնությանը, սակայն մրցակիցը մի գլուխ բարձր էր իր առաջատար Ռոբերտ Լևանդովսկու գլխավորությամբ, որը կարողացավ 3 անգամ խոցել Գրիգոր Մելիքսեթյանին՝ նաև անձնական ռեկորդ գրանցելով:

«Բավարիայի աստղը Լեհաստանի հավաքականի կազմում իր գոլերի թիվը հասցրեց նախ 49-ի՝ դառնալով հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, այնուհետև՝ նաև 50-րդ գոլը խփեց և գերազանցեց սեփական ցուցանիշը»,- նշվում է գրառման մեջ:


Լևանդովսկու՝ ազատ հարվածի խաղարկումից հետո գնդակն անդրադարձով հայտնվեց հայկական թիմի դարպասում:

5-րդ գոլը մեր ընտրանու դարպասն ուղարկեց Յակուբ Բլաշիկովսկին՝ խաղի 58-րդ րոպեին գրավելով Գրիգոր Մելիքսեթյանի դարպասը, իսկ հանդիպման վերջնահաշիվը խաղի 89-րդ րոպեին ձևակերպեց Ռաֆալ Վոլսկին:

Կայքի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականի կազմում հեղինակության գնդակը հեղինակեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը Մխիթարյանի խաղարկած անկյունայինից հետո գլխի հարվածով գրավեց Վոյցեխ Շչեսնիի դարպասը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականի կանցկացնի հոկտեմբերի 8-ի՝ արտագնա խաղում մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին
19:37
11 Հունվարի 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել
22:19
08 Հունվարի 2024
Մահացել է լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպանը մահացել է 78 տարեկան հասակում