ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լոնդոնի «Արսենալի» և ադրբեջանական «Ղարաբաղ» թիմերի միջև խաղի ժամանակ դաշտ է դուրս վազել Արցախի դրոշով մի տղամարդ, հայտնում է Mirror պարբերականը:
Ընդ որում նա կրել է Արցախի ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկ:
Թերթը նշում է, որ ադրբեջանցի երկրպագուները վրդովել են տղամարդու արարքով, որը քաղաքական ենթատեքստ է ունեցել:
Նա փորձել է վազելով հասնել Հենրիխ Մխիթարյանին, սակայն նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները:
Այս տարվա հոկտեմբերին «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր մեկնել Բաքու «Ղարաբաղի» հետ խաղին` ելնելով անվտանգության խնդիրներից:
Հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում և ավարտվել է 1:0 հաշվով` հօգուտ Արսենալի: Միակ գնդակը 16-րդ րոպեին խփել է Ալեքսանդր Լյակազեթը` հասցնելով «Արսենալի» հաղթարշավը 22 խաղի:-0-