ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Քիք բռնցքամարտի «Glory» մրցաշարի շրջանակում հայաստանցի Հարութ Գրիգորյանը ռևանշ մենամարտ է անցկացրել հոլանդացի Մյուրտել Գրոենհարտի հետ, հաղորդում է armsport–ը։
Նա նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը միջին քաշային կարգում:
Գրիգորյանը հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել հոլանդացուն, մենամարտը տևել է ընդամենը 1 րոպե 50 վայրկյան:–0–