417.11
4.21
388.01
+8
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի սպանություն Երևանի կենտրոնում․ 24-ամյա որդին հարվածել է հորն ու հոր հետ վիճող 32–ամյա երիտասարդին, հայրը փողոցում մահացել է

12:18
23 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած շտապօգնության աշխատակիցը հայտնել է, որ Փարպեցու փողոցում են, որտեղ հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող 32-ամյա տղամարդ` ծեծված և գլխի վնասվածքով, հաղորդում է ՀՀ ոստիկանություն:

Մոտ 15 րոպե անց ստացվել է նոր հաղորդում: Շտապօգնության աշխատակիցը հայտնում էր, որ անգիտակից տղամարդը կանչ տվողն է, մի տարեց տղամարդ էլ նույն տեղում հայտնաբերվել է վնասվածքի հետքերով, բայց արդեն մահացած:

Загружается новость ... "Лево"

Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, բաժնի և Երևան քաղաքի վարչության և պարեկային ծառայության ղեկավարներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նախ պարզվել է մահացածի ինքնությունը` Նարեկացու թաղամասի բնակիչ, 1967 թ. ծնված Արման Գևորգյան: Պարզվել է նաև, որ մահացածն ու 32-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել են, քաշքշել միմյանց: Այդ ամենը նկատել է Արման Գևորգյանի 24-ամյա որդին, մոտեցել է վիճողներին, մի քանի անգամ հարվածել է 32-ամյա երիտասարդին, ապա նաև մի քանի անգամ խփել է հորը, ինչի հետևանքով էլ հայրը մահացել է:

Կեսգիշերից քիչ անց Ղազար Փարպեցու փողոցում հայտնաբերվել են 32-ամյա տղամարդն ու մահացածի 24-ամյա որդին: Նրանք ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ 32-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
08 Մայիսի 2024
Լոռիում 56–ամյա որդին գիշերը բութ գործիքով հարվածել է 83–ամյա մորը․ կինն օրեր անց մահացել է
56–ամյա որդին գիշերը բութ գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել 83–ամյա մորը
14:56
08 Մայիսի 2024
Հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնի բարերից մեկում
Երևանի կենտրոնում հրդեհ է բռնկվել
13:14
07 Մայիսի 2024
Երկու տղամարդ Բագրատաշենի սահմանից վրացի անծանոթ անձից 1,5 դրամով գնել են ծխախոտ ու ցանկացել են վերավաճառել (ՎԻԴԵՈ)
Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էին վերավաճառելու նպատակով․ ՎԻԴԵՈ
10:38
07 Մայիսի 2024
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող տներում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:32
06 Մայիսի 2024
Գեղարքունիքում մարդ ու կին գողացել են բազմոց, բազկաթոռներ, սեղան, հեռուստացույց ու տարել իրենց տուն
Մարդ ու կին գողացել են բազմոց, բազկաթոռներ, սեղան, հեռուստացույց ու տարել իրենց տուն
11:49
06 Մայիսի 2024
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում․ քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը, վառվող ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորին
Քաղաքացիները, վտանգելով սեփական կյանքը, վառվող ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորին
11:09
06 Մայիսի 2024
Կիրանցում սակրավորը վնասվածքներ է ստացել ականազերծման աշխատանքների ժամանակ
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավոր է վիրավորվել
10:03
06 Մայիսի 2024
Գեղարքունիքում 10–ամյա երեխա է մոլորվել, որոնումներին մասնակցել է 21 փրկարար
Նախօրեին Գեղարքունիքում 10–ամյա երեխա է մոլորվել
10:10
04 Մայիսի 2024
Սարսափելի դեպք Գյումրիում․ տանը բռնկված հրդեհը մարելուց հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Տանը բռնկված հրդեհը մարելուց հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
09:57
04 Մայիսի 2024
Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով հեղեղվել են Նոր Արեշի տներն ու փողոցները (ՖՈՏՈ)
Գետի հենապատը փլուզվել է․ արտակարգ իրավիճակ Երևանում․ ՖՈՏՈ