484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռիո Ֆերդինանդը նշել է Հենրիխ Մխիթարյանի բացակայության հավանական պատճառը
13:51
23 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Բազելի» հետ խաղում ՄՅՈւ-ի հայտացուցակից բացակայելու վերաբերյալ, գրում է armsport–ը։

Ֆերդինանդը կարծում է, որ Պոգբայի վերադարձն ու ցուցադրած խաղը Մոուրինյուին ընտրության այլ հնարավորություն չի թողնում, քան Մխիթարյանին կազմից դուրս թողնելը։

Загружается новость ... "Лево"

«Ավելի վաղ այս մրցաշրջանում Մխիթարյանը գոլային փոխանցումներ էր կատարում, բայց երբ Պոգբան դուրս մնաց շարքից, Մոուրինյուն ցանկանում էր, որ Մխիթարյանը կատարեր Պոգբայի աշխատանքը: Պոգբան պահեր ստեղծելու տեսանկյունից շատ մեծ խաղացող է: Ռոմելու Լուկակուն ուներ մեկի կարիքը, ով իր համար պահեր կստեղծեր, Պոգբան դա անում է, իսկ Մխիթարյանը` ոչ։ Մոուրինյուն ոչինչ չի խառնում իրար, նա գիտի, թե ինչ է անում: Բոլոր քայլերը հաշվարկված են»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում «Express.co.uk»-ը:

Նշենք, որ Մխիթարյանն ավելի վաղ չէր ընդգրկվել նաև ՄՅՈւ-ի` ԱՊԼ-ի 12-րդ տուրի` «Նյուքասլի» հետ խաղի հայտացուցակում:

Խոսելով ՄՅՈւ-ի` «Բազելից» կրած պարտության մասին (1:0) Ֆերդինանդն անգլիական թիմի ֆուտբոլիստներին մեղադրել է պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ.

«Սա մի բան է, որը երբեք չենք ասոցացրել Մոուրինյուի թիմերի հետ, և դա պրոֆեսիոնալիզմի պակասն է: Կարծում եմ` երկրորդ կեսում կարգապահության պակաս էր նկատվում»,- ասել է Ֆերդինանդը:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:23
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի պարալիմպիկ լեռնադահուկային առաջնություն
Առաջին պարալիմպիկ լեռնադահուկային առաջնությունը կկազմակերպվի 2018 թվականի հունվարի 30-ից 31-ը Ծաղկաձորում:
13:37
11 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շշով հարվածել է Էդերսոնի գլխին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո
Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին։
12:46
11 Դեկտեմբերի 2017
Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ
26 խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
11:59
11 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի հետ կքննարկի իր ապագան ՄՅՈւ–ում
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է Ժոզե Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան ակումբում:
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։
16:04
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանը պատրաստ է զբաղվել 2018 թ.–ի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության կազմակերպչական հարցերով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ են աջակցել 2018 թ.–ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից: