ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի երկրպագուներն ընտրել են օգոստոսի լավագույն խաղացողին։
Загружается новость ...
"Право"
Եվ այսպես, օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կիսապաշտպան Պոլ Պոգբան, հաղորդում է
armsport–ը` հղում անելով «Կարմիր սատանաների» մամուլի ծառայությանը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի օգտին քվեարկել է մոտ 160 հազար երկրպագու:
Հիշեցնենք, որ օգոստոսին կայացած խաղերում Պոգբան աչքի էր ընկել 2 գոլով և մեկ գոլային փոխանցումով:
Հավելենք, որ լավագույնի կոչման համար պայքարում էին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը և պաշտպան Ֆիլ Ջոնսը:–0–