436.87
4.38
404.47
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հավաքականի մարզիչը Չեռնոգորիային ֆավորիտ է համարում, սակայն հուսով է, որ կգրանցվի դրական արդյունք

16:02
10 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանը Չեռնոգորիային ֆավորիտ է համարում 2018 թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի` Հայաստան–Չեռնոգորիա խաղում, սակայն հուսով է, որ իր սաներին կհաջողվի հասնել դրական արդյունքի։

Նրա կարծիքով, ընդհանուր առմամբ թիմերի շանսերը հավասար են։ «Մենք կանենք ամեն ինչ դրական արդյունքի համար», – ասաց Պետրոսյանը։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» հարցին այն մասին` արդյոք դրական կհամարվի՞ ոչ–ոքի արդյունքը` հայկական թիմի մարզիչը նշեց, որ իր սաները կփորձեն հաղթել, սակայն ցանկացած դրական արդյունք տվյալ հանգամանքներում կլինի քայլ առաջ։

Խոսելով թիմում առկա կորուստների մասին` նա նշեց, որ վաղվա խաղում հանդես չի գա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը։ Միաժամանակ մարզիչն ավելացրեց, որ հավաքականի առաջատարը` «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյաը, իդեալական մարզավիճակում է։

Պետրոսյանը խոստացավ, որ թիմը վաղվա հանդիպման ժամանակ կփորձի վերականգնել երկրպագուների վստահությունն ու վերադարձնել նրանց մարզադաշտ։

Մարզչի խոսքով, նա քայլ առ քայլ է լուծելու թիմի խնդիրները, քանի որ դրանք չափազանց շատ են և սխալ կլիներ փորձել դրանք լուծել միանգամից։ Նա նաև ընդգծեց, որ թիմում տիրում է նորմալ հոգեբանական վիճակ։

Որակավորման փուլում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է վերջին տեղը E խմբում` վերջին երեք խաղերի արդյունքում չվաստակելով ոչ մի միավոր։ Յոթ միավորով առաջատարն են Չեռնոգորիան և Լեհաստանը։ Ռումինիայի հավաքականը հավաքել է հինգ միավոր, դանիացիները` երեք միավոր, Ղազախստանի հավաքականը` երկու միավոր։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին
19:37
11 Հունվարի 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել