437.67
4.35
404.35
+6
Եղանակը Երևանում
Հայ

Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ

21:15
19 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 17-ի կեսգիշերն անց ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հրազդանի Կենտրոն թաղամասում վիճաբանություն է, կրակոցներ են հնչում։ Հաջորդ հաղորդումը «Հրազդան» բժշկական կենտրոնից էր. մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 25 և 27 տարեկան երկու երիտասարդ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին Կենտրոն թաղամասի 6-րդ շենքի մոտ հրազդանցի յոթ երիտասարդ վիճաբանել են համաքաղաքացի չորս երիտասարդի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյել, փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, որի ընթացքում էլ 25-ամյա և 27-ամյա երիտասարդները մարմնական վնասվածքներ են ստացել: Վիճաբանության ժամանակ 21-ամյա երիտասարդը գազային ատրճանակով կրակոց է արձակել օդ։

Загружается новость ... "Лево"

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երիտասարդներից չորսը հայտնաբերվել և տեղափոխվել են Հրազդանի բաժին, իսկ հինգ երիտասարդ ներկայացել են բացատրական աշխատանքի արդյունքում: Բաժին ներկայացած 21-ամյա երիտասարդը ներկայացրել է «Ekol Gediz» տիպի 9 մմ տրամաչափի մեկնարկային ատրճանակը:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը