435.48
4.36
404.42
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՀՖՖ նախագահ. Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ կզբաղվի լեգենդար ֆուտբոլիստ

21:26
16 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ տնօրեն և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում սենսացիոն հայտարարություն է արել Հայաստանում ֆուտբոլի հետագա զարգացման մասին։

«Դժվարին բանակցություններից հետո մեզ հաջողվեց Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլիստի, ում անունը ես չեմ կարող նշել։ Դա տեղի կունենա հունվարի 6–ին։ Նա ֆուտբոլի լեգենդ է, ով համաձայնվել է այցելել Հայաստան և աշխատել ֆուտբոլի զարգացման ռազմավարության վրա։ Այն երկրները, որտեղ նա արդեն աշխատել է, դարձել են առաջատարներ», – նշել է Վանեցյանը։ 

Նա միայն ավելացրել է, որ իր նշած ֆուտբոլիստը բազմիցս դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ 

«Ֆուտբոլի ժամանակակից աստղերից շատերը եղել են նրա սաները։ Նա միշտ մարզել է երիտասարդական հավաքականներ։ Եվ այսպես, մենք հրավիրել ենք մի անձնավորության, ով կդնի մեր հաջողությունների հիմքը։ Ոչ ոք չէր հավատում, որ նա կհամաձայնվի գալ Հայաստան», – ասել է Վանեցյանը։

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանին փայլուն ֆուտբոլային ապագա է սպասվում և ևս մեկ անգամ հիշեցրել է մանկապատանեկան ու մասսայական ֆուտբոլի զարգացման անհրաժեշտության մասին։ 

«Անհրաժեշտ են դաշտեր, գնդակներ և մարզիչներ։ Ինչ վերաբերում է դաշտերին, ապա ես այցելել եմ Ցյուրիխ, հանդիպել FIFA–ի նախագահի հետ և պայմանավորվել, որ ՀՖՖ–ն ֆինանսավորում կստանա FIFA-ից։ Մեր նպատակն է առաջիկա հինգ տարում ստեղծել 700 դաշտ տարբեր մարզերում։ Մարտունիում կկառուցվի ֆուտբոլային դպրոց, մենք արդեն դպրոցներ ենք կառուցում Սիսիանում, Արմավիրում և Էջմիածնում», – նշել է Վանեցյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին
19:37
11 Հունվարի 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել
22:19
08 Հունվարի 2024
Մահացել է լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպանը մահացել է 78 տարեկան հասակում