415.63
4.18
390.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հիմա էլ կոկորդիլոսը. Երևանի կենդանաբանական այգում կենդանիների անկման դեպքերը շարունակվում են

15:30
26 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգում այսօր սատկել է կոկորդիլոսներից մեկը։

Այս մասին նշվում է այգու Facebook–յան էջում։

«Ցավալի լուր, առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած: Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո: Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել», – նշվում է գրառման մեջ։

Загружается новость ... "Лево"

Վերջին շրջանում հաճախակի են դարձել Երևանի կենդանաբանական այգուց ստացվող վատ լուրերը։ Ամռան սկզբում խոսակցություններ տարածվեցին տուբերկուլյոզից կենդանիների անկման դեպքերի և այգու ղեկավարության կողմից այդ տեղեկատվությունը թաքցնելու մասին, սակայն այգու տնօրինությունը հանգստացրեց հասարակությանը` հայտարարելով, որ տուբերկուլյոզից կենդանիների անկման դեպքեր գրանցվել են 2018 թ.–ի հունվարին ուղտայծերի, եղջերուների, կխտարների, այծերի ազատավանդակում, և դրանից հետո իրավիճակը շտկվել է։

Ավելի ուշ` հուլիսի 20–ին, այգին տեղեկացրեց, որ սատկել է այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը։ Հոկտեմբերի սկզբին էլ տեղեկատվություն ստացվեց, որ ներտեսակային պայքարի հետևանքով գրանցվել է անդրկովկասյան գորշ արջի անկում, իսկ նոյեմբերի 13–ին այգու տնօրինությունը հայտնեց, որ սատկել է այգու զեբրը, որի օրգանիզմում հայտնաբերվել է մեծ քանակի մկնդեղ։ Հասարակության շրջանում աճում է մտահոգությունը կենդանիների անկման` հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
21 Ապրիլի 2024
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքը (ՎԻԴԵՈ)
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքըՎԻԴԵՈ
15:49
19 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
15:00
18 Ապրիլի 2024
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
21:15
12 Ապրիլի 2024
Եթե ուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամում կավթածն ախտորոշվում է, ապա պացիենտը կարող է օգտվել պետական ծրագրից․ ԱՆ
ԱՆ–ից նշում են, թե որ դեպքում է հնարավոր օգտվել պետական ծրագրից ուղեղի իշեմիկ կաթվածի ժամանակ
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները