Երևանի կենդանաբանական այգում մեկնաբանել են կենդանիների անկման և այցելուների առողջության սպառնալիքի մասին լուրերը

15.06.2018, 16:29
Երևանի կենդանաբանական այգում մեկնաբանել են կենդանիների անկման և այցելուների առողջության սպառնալիքի մասին լուրերը:
Երևանի կենդանաբանական այգում մեկնաբանել են կենդանիների անկման և այցելուների առողջության սպառնալիքի մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգին աշխատում է նորմալ ռեժիմով, այցելուների առողջությանը որևէ սպառնալիք չկա, հայտարարեց այգու մամուլի ծառայության ղեկավար Ռուբեն Աբրահամյանը։

Վերջին մի քանի օրերում սոցցնացերում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ Երևանի կենդանաբանական այգում գրանցվել են տուբերկուլյոզից կենդանիների անկման դեպքեր, և այգու ղեկավարությունը թաքցնում է այդ տեղեկատվությունը։ Կոչ են անում նաև հրաժարվել այգի այցելությունից։

«Այգին աշխատում է նորմալ ռեժիմով։ Միայն հունիսին մենք ունեցել ենք մոտ 30 հազ. այցելու, դրանից առաջ կազմակերպվել են զանգվածային միջոցառումներ ապրիլին և մայիսին։ Եթե մեր այցելուների առողջությանը սպառնացող որևէ բան լինել, ապա մենք կձեռնարկեինք համապատասխան միջոցներ, մասնավորապես, կփակեինք այգին կարանտինի։ Սակայն նման բան չկա», – ասաց Աբրահամյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Նրա խոսքով, տուբերկուլյոզից կենդանիների անկման դեպքեր գրանցվել են 2018 թ.–ի հունվարին ուղտայծերի, եղջերուների, կխտարների, այծերի ազատավանդակում, և այդ մասին պաշտոնապես հայտարարվել է։

«Հիվանդ կենդանիները քնեցվել են, իսկ նրանց մարմինները`դիակիզվել։ Շուրջ երկու շաբաթ այգին փակ է եղել կարանտինի, սակայն վերահսկողությունը շարունակվել է ևս որոշ ժամանակ։ Փետրվարի 12–ից այգին բացվել է», – ասաց մամուլի ծառայության ղեկավարը։–0–