Սատկել է Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հանկարծամահ է եղել է Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը։
Այս մասին հաղորդում է այգու մամուլի ծառայությունը։
Նոբելը ծնվել էր Կալինինգրադի կենդանաբանական այգում 2001 թվականի օգոստոսի 25-ին: Մեկ ամսից պիտի լրանար զառամյալ արուի 18 տարին, եթե ծերությունը չսպառեր նրա կենսական ուժերը:
Նոբելը պատկանում էր վագրերի ամուրյան տեսակին: Հայրը Վիլիսն էր, իսկ մայրը՝ Պուրդան:
Նրա տոհմային համարն էր 4652-ը: ծ
Վայրի բնության մեջ վագրերն ապրում են միջինում 15 տարի, իսկ անազատության մեջ, բացառիկ դեպքերում, մինչև 25:
Նոբելը Երևանի կենդանաբանական այգի էր եկել 2005 թ.ի մայիսի 9-ին: Ընկերուհու՝ Գերտայի հետ նրանք, Նոբելի մեղքով, այդպես էլ սերունդ չտվեցին:
Կենդանու անկումը գրանցվել է այսօր՝ հուլիսի 20-ին, կեսօրին մոտ:
Նրան խնամողը նկատել էր ազատավանդակի տարածքում՝ անշարժ պառկած: Դին տեղափոխվել է Կենդանաբանական այգու կլինիկա, դիահերձաման արդյունքում արվել է նմուշառում օրգաններից (լյարդ, փայծախ, երիկամ և թոք), որոնք ըստ սահմանված կարգի ուղարկվել են Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն՝ փորձաքննության:
«Անկման նախնական պատճառը, ըստ ԵԿԱ կենդանաբուժի, ծերությունն է», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–