527.39
7.13
475.9
+35
Եղանակը Երևանում
Հայ

«Սիստեմա» կորպորացիայի հիմնական շահառուն Քոչարյանի կալանքն անվանել է քաղաքական գործընթաց և ներառել նրան տնօրենների խորհրդում

20:58
29 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի (ԲՖԿ) հիմնական շահառու Վլադիմիր Եվտուշենկովը նշել է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը քաղաքական գործընթաց է։ Այս մասին նա հայտարարել է այսօր կորպորացիայի բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Շաբաթ օրը «Սիստեմա» ԲՖԿ–ի բաժնետերերն ընտրել են տնօրենների խորհրդի նոր կազմ, որտեղ ներառվել է նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հունիսի 25–ին կալանավորվել է Հայաստանի Վերաքննիչ դատարանի որոշմամբ։

«Դուք գիտեք, որ երկար տարիներ մեզ մոտ տնօրենների խորհրդի անփոփոխ անդամ էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա, ինչպես գիտեք, նա կրկին կալանավորվել է, և մենք, հաշվի առնելով, որ առաջին հերթին չկա մեղադրանք և երկրորդը` գործընթացն ակնհայտորեն քաղաքական է, անհրաժեշտ համարեցինք ներառել նրան տնօրենների խորհրդի նոր կազմում։ Ավելին, որ նա տվել է իր համաձայնութունը, երբ ազատության մեջ էր։ Քանի որ կարծում ենք, որ դա ճիշտ է, այդ պատճառով ես ձեզ իրազեկում եմ, որ նման որոշում է ընդունվել», – նշել է Եվտուշենկովը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:19
17 Օգոստոսի 2019
Ռուսաստանը հրաժարվել է արտահանձնել Միհրան Պողոսյանին
ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:

14:48
14 Օգոստոսի 2019
ԱԳ նախարարը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը։
12:48
14 Օգոստոսի 2019
ՀՀ ԱԳ նախարարը ձեռնպահ մնաց Ադրբեջանում հայտնված զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություն տալուց
«Դա բավականին զգայուն հարց է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն», - ասաց Մնացականյանը:
15:21
13 Օգոստոսի 2019
Պատրուշևը և Գրիգորյանը հաստատել են ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության բարձր մակարդակը
Երևանում երեքշաբթի կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհրուրդների քարտուղարների խորհրդակցությունները:
20:14
12 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղարը ժամանեց Հայաստան
Երկուշաբթի Հայաստան ժամանեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։
20:03
09 Օգոստոսի 2019
Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով։
17:31
09 Օգոստոսի 2019
Երևանը և Մոսկվան միտված են երկկողմանի ռազմավարական կապերի ամրապնդմանը. կայացել է Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
17:26
09 Օգոստոսի 2019
Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել
Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել:
14:37
09 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևը կայցելի Հայաստան
Այցի օրակարգը չի նշվում:
23:35
08 Օգոստոսի 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան (ՖՈՏՈ)
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան։
19:20
07 Օգոստոսի 2019
ՄԻԵԴ–ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ դիմումը. այն կքննարկվի առաջնահերթության կարգով
Հուլիսի 10–ին Սահմանադրական դատարանը որոշել է վարույթ ընդունել 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը:
13:00
02 Օգոստոսի 2019
Հայ քաղաքական ընդդիմությանը նոր զարգացումներ են սպասվում
Հայկական ներքաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտում նոր գործընթացներ են սպասվում