438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կանցկացվի Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային գործարար համաժողովը

19:05
03 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում հոկտեմբերի 5–7–ը կանցկացվի Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային գործարար համաժողովը, հաղորդում է համաժողովի մամուլի ծառայությունը։

Միջոցառումը նախաձեռնել է «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ–ի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։

«Այսօր Հայաստանը Եվրասիական միության իր գործընկերների հետ կարող է դառնալ համագործակցության կարևորագույն օղակ տնտեսական տարբեր տարածքների և ինտեգրացիոն միությունների միջև (ՀՇԿ, ԲՐԻԿՍ, ԵՄ և այլք)», – նշել է Աբրահամյանը։

Նա կարծում է, որ համաժողովը կարող է բացել նոր ներդրումային հնարավորություններ ԵՏՄ երկրների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության համար, որտեղ համաժողովը դարձել է ամենամյա և կնպաստի երկրի վարկանիշի ու հեղինակության բարձրացմանը։

«Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին։ Հենց Ձեր ակտիվ մասնակցությունը, փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացման հարցում նոր և արդյունավետ մոտեցումների համատեղ որոնումը կձևավորի եվրասիական գործընկերության հետագա ուղիներն ու հեռանկարները», – նշել է Աբրահամյանը։

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն կառավարությունների, գործարար շրջանակների և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, համաշխարհային ընկերությունների ղեկավարներ` Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, ինչպես նաև ԱՄՆ–ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլ երկրներից։

Форум Евразийское партнерство

Այս միջոցառման նպատակն է ստեղծել մշտապես գործող տեղեկատվական և բանավեճային հարթակ` ԵՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՀՇԿ, ԵՄ և այլ միությունների գործարար հանրության երկկողմ և բազմակողմ համագործակցության համար։

Համաժողովի շրջանակում տեղի կունենա ԵՏՄ պետությունների արդյունաբերության նախարարների խորհրդակցությունը, ինչպես նաև կկազմակերպվեն նստաշրջաններ` նվիրված բժշկական արդյունաբերության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, արտադրական ինտեգրման, ռադիոէլեկտրոնիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերին։

Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովն անցկացվել է Երևանում 2016 թ.–ի հոկտեմբերի 13–16–ը։ Համաժողովին մասնակցել է շուրջ 800 ներկայացուցիչ` աշխարհի 37 երկրներից։ Միջոցառումն անցկացվել է բարձր մակարդակով. նիստերին, գործարար հանդիպումներին և քննարկումներին մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Համաժողովն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՀՀ կառավարության և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ (համաժողովի օպերատոր` «Ռոսկոնգրես»)։ Մանրամասները` կայքում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին
13:20
14 Փետրվարի 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ՀԱՊԿ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա
11:53
14 Փետրվարի 2024
ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների