435.48
4.36
404.42
+2
Եղանակը Երևանում
Հայ

Արտաշատում գրանցված սարսափելի սպանության հետքերով. 21-ամյա մի երիտասարդ մտել էր 51–ամյա կնոջ տուն ու դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան (ՎԻԴԵՈ)

00:20
15 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արտաշատում 21-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել 51-ամյա կնոջը։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունիսի 12-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից Արտաշատի Ղուկասյան փողոց շտապօգնության խումբ մեկնեց։ Փողոցի մի տնից հիվանդանոց տեղափոխվեց 51-ամյա կնոջ դի։

Այդ մասին ահազանգ հնչեց ոստիկանության Արտաշատի բաժին։

Բուժհաստատությունից հայտնեցին, որ կնոջ մարմնին կտրած-ծակած վերքեր կան։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։

«Պարզվեց, որ 51-ամյա կնոջը սպանել են։ Հարուցվեց քրեական գործ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր։ Արտաշատի ոստիկանները հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու և կատարվածի հանգամանքները հնարավորինս արագ պարզելու նպատակով համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Համատեղ աշխատանքի շնորհիվ հայտնի դարձավ, որ Արտաշատում բնակվող 21-ամյա մի երիտասարդ ժամը 15.00-ի սահմաններում մտել էր տուժողի տուն, դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով կինը մահացել էր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կասկածվողի ինքնությունը ճշտելուց հետո նրան հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Արտաշատի ոստիկանները շուտով պարզեցին, որ երիտասարդը Արտաշատի կամրջի մոտակայքում է։ Օպերատիվ խմբերը շտապեցին կամրջի մոտ, որտեղ էլ նրան հայտնաբերեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։

21-ամյա երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայի սրահում արնանման հետքերով դանակներ են հայտնաբերվել, որոնք, նախնական տվյալներով, հանցագործության գործիքներն են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են
11:03
15 Փետրվարի 2024
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
12:27
14 Փետրվարի 2024
Սպանել է 75–ամյա հորն ու ծեծել մորը․ արտակարգ դեպք Ալավերդիում
44–ամյա տղամարդը ծեծել է 75–ամյա մորն ու ծեծելով սպանել հորը
21:15
13 Փետրվարի 2024
Հայտնաբերվել է այրվածքներով դի․ ողբերգական դեպք Տավուշում
Հայտնաբերվել է այրվածքներով դի