435.71
4.38
404.37
+4
Եղանակը Երևանում
Հայ

Նռնակներ․ ինքնաձիգ, հրացան, 173 փամփուշտ․ 56–ամյա երևանցու տնից մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

10:07
16 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարի թաղի 56-ամյա մի բնակիչ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում փետրվարի 13-ին, դատարանի որոշմամբ, քրեական հետախույզների և քննիչների կողմից նշված տանը խուզարկություն կատարվեց:

Հայտնաբերվեցին տարբեր տրամաչափերի 125 փամփուշտ, «ԱԿՍ 74» տիպի 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ պահեստատուփով, առանց գործարանային համարի երկփողանի հրացան, ազդանշանային ատրճանակ, սվին-դանակ, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի նռնակ, «ՏՕԶ» տիպի հրացանի 48 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփ և ինքնաձիգի հարվածային մեխանիզմ:

Նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են