ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղում տուն է այրվում:
Մինչ կժամանեին փրկարարները, տեղի ուժերով տնից դուրս է բերվել տղամարդու՝ այրվածքներով դի:
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ: Պարզվում են դեպքի հանգամանքները:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 95-ամյա Արամայիս Գ.-ն է:
Այրվել է երկհարկանի տան 2-րդ հարկի ննջասենյակը՝ մոտ 20 ք.մ, ամբողջությամբ ներսի գույքով, իսկ մոտ 60 ք.մ հատվածը ջերմահարվել է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում