ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Չարենցավանում:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 15-ին, ժամը 10։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում