435.48
4.36
404.42
+4
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի և ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. տղամարդն ու նրա երեք անչափահաս որդիները մահացել են (ՖՈՏՈ)

10:40
29 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ օգոստոսի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20։30-ի սահմաններում Քարակերտ գյուղից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և վրացական համարանիշներով SCANIA մակնիշի բեռնատարը։

ДТП, Шамшян

Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, երկուսն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ նրանք ևս մահացել են։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը։

ДТП, Шамшян

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածները հայր ու որդիներ են, և երեխաները 7, 14 և 15 տարեկան էին։

Պարզվել է նաև, որ «07»-ը մինչև վրացական համարանիշներով բեռնատարի հետնամասին մխրճվելը բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ 68-ամյա Հակոբ Բունիաթյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենային։


ДТП, Шамшян

Կայքի տեղեկություններով՝ «07»-ը վարել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ 42-ամյա Մարատ Արսենյանը, ով մահացել է, իսկ մյուս մահացածները նրա որդիներն էին՝ 15-ամյա Արթուր Արսենյանը, 14-ամյա Վահան Արսենյանը և 7-ամյա Արգիշտի Արսենյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են
11:03
15 Փետրվարի 2024
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
12:27
14 Փետրվարի 2024
Սպանել է 75–ամյա հորն ու ծեծել մորը․ արտակարգ դեպք Ալավերդիում
44–ամյա տղամարդը ծեծել է 75–ամյա մորն ու ծեծելով սպանել հորը
21:15
13 Փետրվարի 2024
Հայտնաբերվել է այրվածքներով դի․ ողբերգական դեպք Տավուշում
Հայտնաբերվել է այրվածքներով դի