ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք բացառիկ տեսանյութ նախօրեին Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած վթարից։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, հոկտեմբերի 29–ին ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ ժողովրդին հայտնի «Ռադիոմաշ»–ի խաչմերուկում, բախվել են Honda Passport մակնիշի, ԶԻԼ մակնիշի, Mercedes մակնիշի, Mercedes մակնիշի, ԳԱԶԵԼ մակնիշի, Opel մակնիշի, Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:–0–