435.48
4.36
404.42
+11
Եղանակը Երևանում
Հայ

Արտակարգ իրավիճակ Երևանում. փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել

18:41
27 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանի գրասենյակում։

Հարձակվողներն են ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։

«Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում Արմեն Սողոմոնյանի հետ միասին արալեզների կողմից: Սպասում եմ ոստիկանությանը: Հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն», – գրել է Աթանեսյանը Facebook–յան իր էջում։

Армен Согомонян
 
Tert.am–ի հաղորդմամբ, Աթանեսյանի վնասվածքները թեթև են, սակայն Արմեն Սողոմոնյանը բավական լուրջ վնասվածքներ ունի՝ հասցված կտրող-ծակող գործիքով։ Նա հոսպիտալացվել է։

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի զննություն:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով դեպքի վայրում էր, նշել է, որ սենյակն «ամբողջովին արյան մեջ կորած է»։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել։

Հայաստանի Հանրապետությա փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարություններըև հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են», – նշվում է հայտարարության մեջ։

Զոհրաբյանը նաև նշել է, որ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

«Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել», – նշվում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարության մեջ։

Հավելենք նաև, որ ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը վաղը ասուլիս է հրավիրել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են
11:03
15 Փետրվարի 2024
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
12:27
14 Փետրվարի 2024
Սպանել է 75–ամյա հորն ու ծեծել մորը․ արտակարգ դեպք Ալավերդիում
44–ամյա տղամարդը ծեծել է 75–ամյա մորն ու ծեծելով սպանել հորը
21:15
13 Փետրվարի 2024
Հայտնաբերվել է այրվածքներով դի․ ողբերգական դեպք Տավուշում
Հայտնաբերվել է այրվածքներով դի