ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 04:30-ի սահմանում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Հալաբյան Արզումանյան փողոցների խաչմերուկից դեպքի Կիևյան կամուրջի տակ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել Թումանյանի այգում՝ աստիճանահարթակի վրա:
Ինչպես հայտնում է
shamshyan.com կայքը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան: Ինչպես նաև դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքությունը:
Կայքի տեղեկություններով, մահացածը 29-ամյա Մայիս Կարապետյանն էր, իսկ վիրավորը 27-ամյա Գրիգոր Կարապետյանը: Ըստ տեղեկությունների` մահացածն ու վիրավորը հորեղբոր տղաներ են: -0-