435.71
4.38
404.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի անցումը կոմպոզիտային թղթադրամների դրամը երկարակյաց կդարձնի

12:03
25 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը 2018 թվականին երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ կներդնի: Նոր նմուշի դրամանիշերն աստիճանաբար դուրս կմղեն գործող դրամանիշերին: Ինչ նպատակով է Կենտրոնական բանկը որոշում կայացրել կոմպոզիտային թղթադրամների ներդրման որոշումը, ինչ են դրանք իրենցից ներկայացնում, ինչ կապիտալ ներդրումներ կպահանջվեն հաշվարկադրամարկղային սարքավորումների, բանկոմատների և առևտրային սարքերի արդիականացման համար: Դրա մասին է խոսել Հայաստանի Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:

Նովոստի–Արմենիա. Ո՞րն է հենց այսօր Հայաստանում կոմպոզիտային թղթադրամներ ներդնելու անհրաժեշտությունը:

Դ. Նահապետյան. Դրա հիմնական պատճառները մի քանիսն են: Մասնավորապես, աշխարհում կատարված տեխնոլոգիական զարգացումներն էապես ազդել են տպագրատների վրա, աճել են նաև թղթադրամների պաշտպանության և անվտանգության պահանջները: Այդ պատճառով, ներդնելով երրորդ սերնդի թղթադրամներ, մենք կհամապատասխանենք ժամանակի պահանջին ինչպես տեխնոլոգիապես, այնպես էլ անվտանգության տեսանկյունից, քանի որ նոր թղթադրամներն առավելագույնս պաշտպանված կլինեն դրամակեղծարարներից:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ թղթադրամները միջինը յուրաքանչյուր 10-15 տարին մեկ վերանայվում և փոփոխվում են: Եվ մենք որոշեցինք հայկական դրամի 25-ամյակին ընդառաջ նոր թղթադրամներ ներդնել: Հիշեցնենք, որ նախորդ սերնդի դրամանիշերը շրջանառության մեջ են դրվել 1998 և 2001 թվականներին:

Նովոստի–Արմենիա.Ի՞նչ են կոմպոզիտային թղթադրամները: Ինչո՞վ են դրանք տարբերվում սովորականներից:

Դ.Նահապետյան. Գոյություն ունեն թղթե և պոլիմերային փողեր: Կոմպոզիտային թղթադրամները մասնակիորեն բաղկացած են թղթից և մասնակիորեն` պոլիմերից (պլաստիկ): Կենտրոնական բանկի ընտրած տարբերակը լավագույնս է համապատասխանում անվտանգության չափանիշների և ժամանակակից տեխնիկական պահանջներին: Կան երկրներ, որոնք թողարկում են միային պոլիմերային փողեր, իսկ կան այնպիսիք, որոնք նախընտրում են տպել կոմպոզիտային թղթադրամներ:
Բայց համաշխարհային միտումներն այսօր ցույց են տալիս, որ երկրները նախընտրում են թղթե փողերից անցնել կոմպոզիտայինի:

Օրինակները բազմաթիվ են` Կանադա, Անգլիա, Սինգապուր, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Շվեյցարիա և այլն: Խոշոր և առաջատար տպագրատների մեծ մասը զինված է պոլիմերային և կոմպոզիտային թղթադրամների թողարկման տեխնոլոգիաներով: Մենք հայտարարել են միջազգային թենդեր` եվրոպական առաջատար տպագրատների մասնակցությամբ:

Նովոստի–Արմենիա. Ո՞րն է ներդրվող փողերի առավելությունը:

Դ.Նահապետյան. Նախևառաջ, այդ թղթադրամների առավելությունը բարձր պաշտպանվածությունն ու անվտանգությունն է: Այսպիսի դրամանիշերը գրեթե հնարավոր չէ կեղծել: Միաժամանակ նրանց կյանքի տևողությունը միջինը 2-4 անգամ ավելի է թղթե փողերից, դրանք դանդաղ են մաշվում և պատռվում, չեն կեղտոտվում և չեն ենթարկվում արտաքին ազդեցության:

Նովոստի–Արմենիա. ԿԲ-ն պատրաստվում է շրջանառության մեջ դնել նոր թղթադրամներն արդեն 2018 թվականին: Կարող են, արդյո՞ք, բնակչության շրջանում խնդիրներ կամ անհարմարություններ առաջանալ նոր փողերի անցնելիս:

Դ.Նահապետյան. Նոր թղթադրամների ներդրումը բնակչության և բիզնեսի համար որևէ խնդիր չի առաջացնի: Տվյալ գործընթացը չի ենթադրում թղթադրամների դուրսբերում և հին թղթադրամների փոխարինում չէ նորերով:

Դա ընդամենը մի շարք թղթադրամների` շրջանառության մեջ ներդնելն է: Միաժամանակ, ԿԲ-ն որոշել է, որ երկրորդ սերնդի գործող թղթադրամները զուգահեռ և անժամկետ շրջանառության մեջ կլինեն և դուրս կգան շրջանառությունից բնական ճանապարհով` մաշվածության արդյունքում:

Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ հին և նոր սերնդի թղթադրամները կշրջանառվեն միաժամանակ: Արժույթի անվանական արժեքը չի փոխվի, այդ իսկ պատճառով բնակչությունն անհանգստանալու կարիք չունի, և հին թղթադրամները նորերով փոխանակել նրանց պետք չէ: ԿԲ-ն չի նախատեսում փողերի փոփոխում, ինչպես դա կատարվեց 90-ականներին: Հիշեցնեմ, որ 1993 թվականին խորհրդային փողերը փոխվում էին հայկական դրամների: Այսօր հայկական դրամը մեր ազգային արժույթն է` կատարվում է պարզապես անցում նոր թղթադրամների:

Նովոստի–Արմենիա. Իսկ բիզնեսի համար ի՞նչ ծախսեր է ենթադրում նոր թղթադրամների ներդրումը։

Դ. Նահապետյան. Բանկերն ու որոշ ընկերությունները, բնականաբար, ստիպված կլինեն կատարել որոշ փոփոխություններ, հիմնականում բանկոմատների, տերմինալների և թղթադրամների ընդունման այլ կետերի ծրագրային արդիականացման ուղղությամբ։ Նշեմ, որ բանկերի համար այն մեծ գումար չի ենթադրի։ Բանկերն, այսպես թե այնպես, կատարել են ծրագրային փոփոխություններ, երբ ԿԲ–ն շրջանառության մեջ էր դնում նույն շարքի թղթադրամներ, սակայն արեն, օրինակ, նոր պաշտպանիչ նշաններով կամ այլ նոր տարրերով։ Այսպես, 20.000–ոց թղթադրամները մենք երեք անգամ վերաթողարկել ենք, 1000 դրամանոցները` 4 անգամ։ Այո, դա բանկերից կպահանջի բանկոմատների ծրագրային թարմացում, սակայն դրանք լուրջ ծախսեր չեն։ Միաժամանակ ծրագրայինից բացի, նման գործընթացը չի հանգեցնի ոչ մի այլ փոփոխությունների։

Նովոստի–Արմենիա. ԿԲ–ն որքա՞ն է գնահատում նոր թղթադրամների արտադրության և թողարկման ծախսերը։

Դ. Նահապետյան. Այս պահին ծախսերի որևէ կոնկրետ գնահատական չկա, քանի որ տպարանի հետ դեռ պայմանագիր չկա։ Մենք տենդեր ենք հայտարարել տպարանների շրջանում և սպասում ենք հայտերի։ Ամեն դեպքում, նոր թղթադրամների թողարկումը չի իրականացվի պետբյուջեի հաշվին։ Կոմպոզիտային թղթադրամների արտադրությունը, բնականաբար, ավելի թանկ է սովորական թղթադրամների արտադրությունից, սակայն դրանք արդարացված ծախսեր են։ Նման թղթադրամների բարձր գինն արդարացված է նրանց անվտանգության բարձր մակարդակով, չէ՞ որ սովորական թղթադրամները շատ ավելի հեշտ է կեղծել։ ԿԲ–ի խնդիրն է հնարավորինս ապահովել թղթադրամների անվտանգ շրջանառությունը, և կոմպոզիտային թղթադրամները լուծում են այդ խնդիրը։ Այո, դրանք 30–40 տոկոսով թանկ են, սակայն նման թղթադրամների «կյանքի» ժամկետը, ինչպես ես արդեն նշեցի, 2–3 անգամ ավելի երկար է, քան սովորական թղթադրամներինը։ Այսպիսով, տնտեսական տեսանկյունից թողարկելով նման թղթադրամներ` մենք իրականում միջոցներ ենք տնտեսում։ Նման փողերի թողարկման թիվը կնվազի` թղթային էմիսիաների համեմատ, որոնք մենք ստիպված ենք իրականացնել սովորական թղթադրամների արագ մաշվածության պատճառով։ Նշեմ նաև, որ թղթադրամների վրա կհայտնվեն նոր պատկերներ, կներդրվի 2 հազար անվանական արժեքով թղթադրամ, իսկ 100 հազար դրամանոց թղթադրամներն այլևս չեն թողարկվի։

Նովոստի–Արմենիա.Ո՞րն է նման փոփոխությունների պատճառը

Դ. Նահապետյան. Հայաստանի Կենտրոնական բանկի, ինչպես նաև փորձագետների կողմից համապատասխան ուսումնասիրություններ են արվել դրամային շրջանառության վերաբերյալ: Այդ հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության շրջանում 1000 և 5000 դրամանոցների հետ համատեղ 2000 դրամանոցների մեծ պահանջարկ կա:

Մենք ներդնում ենք 2000 դրամանոցներ, որ հավասարակշռենք 1000 և 5000 անվանական արժեքով թղթադրամների միջև շրջանառությունը:

100 000 դրամ անվանական արժեքով նոր սերնդի թղթադրամներ չեն թողարկվի, քանի որ դրանք ամենացածր պահանջարկն են ունեցել բիզնեսի և բնակչության շրջանում: Միաժամանակ, այսօր մեծ տեմպերով ավելանում է անկանխիկ միջոցների ծավալը, և խոշոր թղթադրամների անհրաժեշտություն պարզապես չկա: Ինչ վերաբերում է շրջանառության մեջ եղած հին 100 000 դրամանոց թղթադրամներին, ապա դրանք ժամանակի ընթացքում շրջանառությունից դուրս կգան, սակայն դա տեղի կունենա բնական ճանապարհով, միայն դրանց մաշվածության պատճառով:

Նովոստի–Արմենիա. Նոր թղթադրամների վրա նշանավոր հայերի պատկերներ կհայտնվեն: Ինչպե՞ս է կայացվել հենց այդ գործիչների ընտրության որոշումը:

Դ. Նահապետյան. Կենտրոնական բանկում գործում է գեղարվեստական խորհուրդ, թղթադրամների և հուշադրամների վրայի պատկերների թեմատիկայի վերաբերյալ քննարկումն անցկացվում է հենց այդ խորհրդի շրջանակում:

ԿԲ-ն պատկերների վերաբերյալ ընտրություն է կատարում՝ ելնելով հասարակության մեջ այս կամ այն գործչի ընկալումներից: Սկզբունքորեն համաշխարհային պրակտիկայում գոյություն ունի թղթադրամների վրայի թեմատիկ պատկերների ընտրության մի քանի մոտեցում:

Նախևառաջ՝ դա այս կամ այն պետության պետական խորհրդանիշերն են: Այդ մոտեցման վառ օրինակն է ցուցադրում ԱՄՆ-ն: Նրանց մոտ թղթադրամների վրա պատկերված են պետության հիմնադիր այրերը և խորհրդանիշերը, այդ պատճառով նրանց թղթադրամների վրայի պատկերները չեն փոփոխվում:

Загружается новость ... "Право"

Երկրորդը, որը ողջ աշարհում տարածված մոտեցում է, մշակույթի, արվեստի և գիտության ոլորտների հայտնի մարդկանց պատկերներն են:

Երրորդ մոտեցումը մշակութային և ճարտարապետական ժառանգության հուշարձանների պատկերն են: Որոշ պետություններ օգտագործում են երկրի բուսական և կենդանական աշխարհի պատկերները: Կան նաև այլ դիզայներական մոտեցումներ և ոճեր:

ՀՀ ԿԲ-ում գերադասել են երկրորդ սկզբունքը, ըստ որի, մեր թղթադրամների վրա պետք է լինեն մշակույթի և արվեստի գործիչների պատկերները: Նման սկզբունքը ենթադրում է, որ ներդրվող նոր սերնդի թղթադրամների վրա պատկերները պետք է փոփոխվեն:

Սա Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության ավանդույթն է: Այդ ավանդույթի համաձայն, նոր 1000 դրամանոց թղթադրամի վրա Եղիշե Չարենցի փոխարեն կհայտնվի Պարույր Սևակի դիմանկարը, 5000 դրամանոցի վրա Հովհաննես Թունամյանին կփոխարինի Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամանոցի վրա Ավետիք Իսահակյանի նկարի փոխարեն կհայտնվի Կոմիտասի դիմանկարը, 20 000 դրամանոցի վրա՝ Մարտիրոս Սարյանի փոխարեն կլինի Հովհաննես Այվազովսկու, իսկ 50 000-անոցի վրա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերները: Իսկ առաջին անգամ 2018 թ-ին թողարկվելիք 2000 –անոցի վրա կլինի Տիգրան Պետրոսյանի նկարը: -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները