416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ

10:25
13 Փետրվարի 2024

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փորձագետներն ապացուցում են, որ կարելի է բարելավել կյանքի մակարդակը ֆինանսական կրթվածության աստիճանը բարձրացնելու դեպքում։ Այդ մասին նույնիսկ վկայում է միլիարդատեր և հաջողակ մարդկանց փորձը, որոնցից են Հենրի Ֆորդը, Ուորեն Բաֆեթը, Բիլ Գեյթսն ու Մայքլ Բլումբերգը։ Նրանց բոլորին միավորում է նոր գիտելիքներ ստանալու և զարգանալու պատրաստակամությունը։ Կարելի՞ է, արդյոք, դառնալ ֆինանսապես հաջողակ։ Անխոս։ Պարզապես դրա համար կպահանջվի ավելի շատ ժամանակ և աշխատանք։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և լինել ապահովված։ 

1․ «Մտածիր և հարստացիր»․ Նապոլեոն Հիլ 

Գիրքն ԱՄՆ–ում դարձել է բեսթսելլեր։ Գիրքն անդրադառնում է այն հարցին, թե ինչպես կարելի է հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու հաջողության հասնել։ 

«Մինչ հաջողությունը մտնի ձեր կյանք, քանի՞ ժամանակավոր անհաջողությունների և նույնիսկ պարտությունների միջով պետք է անցնեք: Եվ իսկապես, երբ անհաջողությունները հետապնդում են մեզ, ամենապարզն ու տրամաբանականը գործը թողնելն է: Ինչպես մեզնից շատերն անում են: Այդպես չէ՞։ Այս գրքի հեղինակը հարցազրույց է վերցրել Ամերիկայի երբևէ ամենահաջողակ 500 մարդկանցից։ Եվ նրանք բոլորն էլ ասում են, որ ամենախելահեղ հաջողությունը նրանց մոտ է եկել պարտությունից մեկ քայլ առաջ», – գրում է Հիլը։  

Думай и богатей.jpg

2․ «Երեխաները փող չեն վաստակում»․ Իրինա Մարևիչ

Հոգեբանը խոսում է այն մասին, թե ինչպես են ներքին կոնֆլիկտները և մանկուց եկած սահմանափակումներն ազդում մեծահասակների կյանքի վրա: Հեղինակը վստահ է, որ ֆինանսական կրթվածությունը պետք է սկսել առաջին հերթին հոգեբանության ուսումնասիրությունիբց։ Չէ՞ որ, երբ որոշվեն խնդիրներն ու մշակվի դրանց լուծման ուղին, շատ ավելի հեշտ կլինի հասնել ֆինանսական նպատակների։ 

«Մեծահասակ մարդն ի վիճակի է ինքնուրույն պլանավորել, խելամտորեն ռիսկի գնալ, ստեղծում է ինքն իրեն և իր կյանքը, փնտրում է իմաստ, հաշվի է առնում մյուսների հետաքրքրությունները, գիտի, թե ինչ է ուզում և ինչ չի ուզում, ինչ կարող է և ինչ չի կարող», – գրում է Մարևիչը։ 

Дети деньги не зарабатывают.jpg

3․ «Բաբելոնի ամենահարուստ մարդը»․ Ջորջ Քլեյսոն 

Ավելի քան մեկ դար առաջ գրված այս գիրքն ամբողջ աշխարհում համարվում է ֆինանսական ավետարան։ Իր արդիականությունն ու նշանակությունը չկորցրած ստեղծագործությունը կենդանի ապացույց է, որ փողի օրենքները գործում են նույն սկզբունքներով՝ անկախ ժամանակից։ Պարզ լեզվով ներկայացված սյուժեում պատմվում է Բաբելոնի մի բնակչի պատմությունը, ով ապրել է շատ դարեր առաջ։ 

«Հաջողությունը մեր սեփական ջանքերի և կարողությունների արդյունքն է: Մենք կարող ենք դրան հասնել, երբ իսկապես պատրաստ լինենք հաջողության: Պետք է հիշել, որ հենց մտածելակերպով են պայմանավորված մեր բոլոր գործողությունները, և դրանք երբեք ավելի իմաստուն չեն լինի, քան մեր մտքերը: Այս գիրքը նախատեսված է որպես «դեդորայք» բարակ դրամապանակների համար: Դրա նպատակն է օգնել նրանց, ովքեր որոշել են հարստանալ, դիտարկել ֆինանսական խնդիրների էությունը: Գիրքը կօգնի ձեզ գումար վաստակել, պահել այն և այնպես անել, որ այդ գումարը նոր գումարներ վաստակի»,- գրում է Քլեյսոնը։ 

Самый богатый человек в Вавилоне.jpg

4. «Ինչպես կազմել անձնական ֆինանսական պլան և իրագործել այն»․ Վլադիմիր Սավյոնոկ 

Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես պետք է աշխատել փողի հետ։ Հեղինակը վստահեցնում է, որ միջոցների պլանավորումը պարտադիր է՝ անկախ եկամտի մակարդակից։ Նա նաև խոստանում է, որ անձնական ֆինանսական պլան կազմելու և իրագործելու վերաբերյալ իր հրահանգներն արդեն մեկ ամիս անց արդյունք են տալիս։ 

 «Այս գիրքը կօգնի սովորել աշխատել սեփական փողերով, զգալ և հասկանալ նրանց շարժը։ Եթե լինեք բավականին համբերատար, ապա կտեսնեք, որ դրամական հոսքերի վերահսկողությունն ու պլանավորումը թույլ է տալիս վերացնել առկա ֆինանսական խնդիրներն ու ապագայում խուսափել նմանատիպ դժվարություններից։ Ձեր փողերը կաշխատեն ձեր վերահսկողությամբ, և ձեզ կհաջողվի հաճույք զգալ այն փաստից, որ դուք եք ձեր փողերի տերը», – գրում է Սավյոնոկը։

«Как составить личный финансовый план и как его реализовать».jpg

5․ «Ճանապարհ դեպի ֆինանսական ազատություն»․ Բոդո Շեֆեր

Այս գիրքը ֆինանսական ազատությանը և դրամային կայունությանը հասնելու հստակ հրահանգների շարք է։ Գրքի հեղինակը հիմնավորում է, որ եթե մարդը մի օրում եղել է հարստության գագաթնակետում, նա այլևս երբեք չի կարող բավարարվել քչով։ 

«Կցանկանայի, որպեսզի այս գիրքը դիպչեր ընթերցողների սրտին և մատնանշեր ճանապարհ դեպի հարստություն։ Գրքում ցանկացել եմ ցույց տալ, որ հարստությունն իրավունք է, որը տրված է մեզ ի ծնե։ Արժանի կյանքը, ֆինանսական ազատության միջավայրում, մեր ճակատագիրն ու բնական նախանշումն է», – գրում է Շեֆերը։ 

Путь к финансовой свободе.jpg

6․ «Մտացիր միլիարդատիրոջ նման»․ Տ․ Հարվ Էկեր 

Գրքի հեղինակը հայտնի է որպես ֆինանսական հոգեբան, որը խորհուրդներ է տալիս հարուստ մարդկանց։ Դրա շնորհիվ նա ուսումնասիրել է հաջողության ներքին աշխարհի կարևոր առանձնահատկությունները։ Գիրքն ուղղված է ֆինանսական մտածելակերպի զարգացմանը։ Էկերը համոզված է, որ ցանկացած մարդ կարող է հարստանալ՝ իրեն ծրագրավորելով հաջողության։ 

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց 80%–ը երբեք չեն լինի ֆինանսապես այնքան անկախ, որքան կցանկանային, և 80%–ը երբեք չեն ասի, որ իսկապես երջանիկ են։ Պատճառը պարզ է։ Մարդկանց հիմնական մասը գործում է անգիտակցաբար։ Նրանք, կարծես, ոտքի վրա քնած լինեն, աշխատում են և մտածում մակերեսորեն՝ հիմնվելով միայն այն ամենի վրա, ինչ հասանեի է իրենց ոչ խորը գիտակցությանը։ Նրանք ապրում են տեսանելի իրադարձությունների աշխարհում», – գրում է Էկերը։ 

Думай как миллионер.jpg

7. «Փողերի գաղտնի լեզուն»․ Դևիդ Քրյուգեր

Հեղինակը փողն անվանում է «խոշորացնող ապակի», քանի որ դրա շնորհիվ բացահայտվում են մարդկանց որակներն ու խնդիրները։ Գրքում անդրադարձ է կատարվում փողի հետ վարվելու հիմնական կանոններին, որոնք ներկայացվում են հասանելի և պարզ լեզվով։ 

«Անխոս, փողը կարևոր է։ Հանուն փողի մենք հաճախ շատ բան ենք զոհաբերում։ Բայց վերջապես դառնալով մի փոքր հարուստ՝ մենք հաճախ դառնում ենք դժբախտ և ձեռք ենք բերում լրացուցիչ խնդիրներ։ Կորցնում ենք խնայողություններ, խրվում ենք պարտքերի մեջ, դառնում ենք խարդախների զոհը, տառապում ենք ժլատության կամ շռայլության նոպաներից։ Եվ դա այն պատճառով, որ մենք փողին տալիս ենք իմաստ, որն իրականում նրան բնորոշ չէ, և փորձում ենք փողի միջոցով լուծել մեր ոչ ֆինանսական խնդիրները»,- ասվում է գրքում։ 

Тайный язык денег - Дэвид Крюгер.jpg

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:35
23 Ապրիլի 2024
Մոբայլ բանկինգ․ ինչի համար է և ինչպես օգտվել
ինչ հնարավորություններ է տալիս մոբայլ բանկինգը և ինչպես օգտվել դրանից
11:03
11 Ապրիլի 2024
«Հանրագիտարան փողի մասին»․ լավ միջոց երեխաներին ֆինանսների մասին պատմելու համար
Փողը մեր կյանքի անբաժանելի մասն է: Կարող է թվալ, թե երեխաները կարիք չունեն իմանալու փողի մասին, բայց դա այդպես չէ
10:15
27 Մարտի 2024
Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ