415.62
4.17
387.81
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ճանապարհների, արոտավայրերի, այգիների կորուստ, հայաթափում․ «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում սահմանների փոփոխության հետևանքները (ՎԻԴԵՈ)

13:31
26 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք խմբի աշխատանքների արդյունքները։

Հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն իր Facebook–յան էջում թվարկել է հետևանքները, որոնց հեռանկարում կարող են հանգեցնել ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունները․

• Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո

• Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո

• Աճարկուտ տանող ճանապարհը հայտնվում է ադրբեջանական զինված դիտարկման ներքո

• Ոսկեպարի ճանապարհի առանձին հատվածներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո

• Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին. ադրբեջանական անմիջական զինված թիրախի ներքո լինելու պատճառով մարդիկ չեն կարողանալու այցելել եկեղեցի

• Ոսկեպարում, Կիրանցում ու այլ գյուղերում քաղաքացիական տներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո

• Ադրբեջանական զինված ծառայողներն այս դիրքերից ժամանակ առ ժամանակ կրակում են միջպետական ճանապարհի Բաղանիսի հատվածում` քաղաքացիական մեքենաների ուղությամբ: ՀՀ կառավարության հայտարարած փոփոխությունների հեռանկարում նրանք ավելի են մոտենում ճանապարհին

• Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերը զրկվելու են ճանապարհից՝ հայտնվելու են մեկուսացման մեջ

• Կայանը չի ունենա կենսական պայմաններ և այլընտրանքային ճանապարհ, ինչի պատճառով կդադարի, որպես բնակավայր, գոյություն ունենալուց

• Կայանով ընթացող ճանապարհի փակվելու պատճառով Այգեհովիտը և Վազաշենը տնտեսական և անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելու

• Այգեհովիտում սահմանային փոփոխություններից հետո գյուղը կզրկվի հողատարածքներից և արոտավայրերից։ Հետևաբար, մարդիկ այլևս չեն ունենա գյուղատնտեսական գործունեության այդ տեսակներով զբաղվելու հնարավորություն. այն կա՛մ կվերանա, կա՛մ էականորեն կնվազի

• Վազաշենի՝ Հայաստանի տարածք կազմող հողատարածքները շարունակում են մնալ ադրբեջանական օկուպացիայի ներքո

• Առաջ է գալու Սաթլմիշ կոչվող բարձունքի հարց։ Եթե ադրբեջանական զինված ծառայողներ հայտնվեն այս բարձունքի վրա, ապա ուղիղ վերահսկողության տակ կվերցնեն ոչ միայն Ազատամուտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան գյուղերը, այլև Երևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհը։

• Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։

• Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն

• Ոսկեպարում խմելու և ոռոգման ջրի ակունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Բնակիչներից շատերը ստիպպված են լինելու լքել իրենց տները, բնակավայրը։

• Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի այդ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ Վտանգվելու է միջպետական նշանակության ճամապարհն առհասարակ։

Հայաստանի–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման մեկնարկի մասին

Ապրիլի 19–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպման ընթացքում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Որոշվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտին հասցնել կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը։
Նշվում է նաև, որ կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:

Ապրիլի 23–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:59
29 Ապրիլի 2024
4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարությունը՝ սահմանազատման իրավական հիմքերի մասին
4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է սահմանազատման իրավական հիմքերի մասին
19:48
29 Ապրիլի 2024
Այսօրվա դրությամբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն
Ապրիլի 29–ի դրությամբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն
13:51
29 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Խաչատրյանից և Գագիկ Ծառուկյանից բռնագանձել ունեցվածք և խոշոր ֆինանսական միջոցներ
Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից,  Գագիկ Խաչատրյանից և  Գագիկ Ծառուկյանից բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ֆինանսական միջոցներ
12:05
29 Ապրիլի 2024
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Խախտումներ Ծաղկաձորի հանրային սննդի օբյեկտներից մեկում. ՖՈՏՈ
11:59
29 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է
Խուլիգանական գործողությունները դադարել են ոստիկանության միջամտության արդյունքում
21:47
28 Ապրիլի 2024
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է տավուշցիների մտահոգությունը սահմանազատման գործընթացի կապակցությամբ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
21:37
28 Ապրիլի 2024
Ընդդիմադիր պատգամավոր․ տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (ՎԻԴԵՈ)
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. ՎԻԴԵՈ
23:33
27 Ապրիլի 2024
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Ոստիկանները խոչընդոտել են Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը, ապա հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը  ոտքի շրջանում վնասվածք է ստացել
21:29
27 Ապրիլի 2024
Ի՞նչ է տեղի ունեցել նախօրեին Կիրանց–Ոսկեպար ճանապարհին․ զինծառայողների ուղերձը (ՎԻԴԵՈ)
Քննչականից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՎԻԴԵՈ
21:12
27 Ապրիլի 2024
Կիրանցում բողոքի ակցիաներին մասնակցող երեխաները հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ․ ՄԻՊ
Կիրանցում բողոքի ակցիաներին երեխաներ են մասնակցել, նրանք հոսպիտալացվել են
17:36
26 Ապրիլի 2024
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը (ՖՈՏՈ)
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT հայկական կոնյակը հանդես եկավ որպես Հայաստանը ներկայացնող տաղավարի բացման արարողության աջակից
16:03
26 Ապրիլի 2024
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով